Արցախին 5 հարյուր հազարական ԱՄՆ դոլար է փոխանցվել Մայր Աթոռի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և նրանց թեմերի կողմից
Նախօրեի երեկոյան, ավարտելով երկօրյա այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը վերադարձել են Մայր Աթոռ Ս. Էջմիածին:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպումների և արարողությունների ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իրենց զորակցությունն են հայտնել ԼՂՀ իշխանություններին, Արցախի ժողովրդին ու Պաշտպանության բանակին` աղոթելով, որ Աստված խաղաղություն պարգևի Արցախ աշխարհին:
Գարեգին Բ Կաթողիկոսը Արցախին է փոխանցել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և թեմերի կողմից հանգանակված հինգ հարյուր հազար ԱՄՆ դոլար գումար: Նույնքան գումար Արամ Ա Կաթողիկոսը փոխանցել է նույն նպատակի համար Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և թեմերի կողմից:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի կոչով կազմակերպված հանգանակությունները թեմերում կշարունակվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին