Օգնությունը Արցախին շարունակվում է. ԱԻՆ
Ապրիլի 14-15-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակել է ընդունել Արցախին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու պատրաստ բազմաթիվ կազմակերպությունների ներկայացուցիչների և անհատ քաղաքացիների: Տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից:
«Շնորհակալություն ենք հայտնում սրտացավության համար և ներկայացնում երկու օրերի ընթացքում արցախահայության և զինվորների համար հավաքագրված օգնության տվյալները:
ԼՂՀ-ին մարդասիրական օգնություն հատկացնելու հարցում շարունակական աջակցություն են ցուցաբերում հայտնի երգիչներ Արամեն և Սիլվա Հակոբյանը՝ իրենց հիմնած կազմակերպությունների («Արամ Փրադակշն», «Եվրո մյուզիք» ՍՊԸ) հետ միասին՝ տրամադրելով 10-ական արկղ սննդամթերք և ջուր:
Արցախահայությանը 20 տոպրակ հագուստ է նվիրաբերել Երևանի դպրոցներից մեկը: Օգնություն է ստացվել նաև անհատ քաղաքացիներից` Սահակ Աճեմյան (1 արկղ հագուստ), Սվետլանա Դեմիրճյան (2 տոպրակ հագուստ, ներքնակ), Էվելինա Թորոսյան (1 տոպրակ հագուստ, վրան, անձրևանոց, 1 տոպրակ թեյ, թեյնիկ, սրճեփ), Անդրանիկ Սարուխանյան (1 տոպրակ հիգիենայի պարագաներ, հագուստ) և Էդուարդ Հարությունյան (1000 զույգ գուլպա, 270 միավոր խտացրած կաթ):
ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության կողմից` 80 զույգ գուլպա, 40 միավոր ներքնազգեստ և անձնական հիգիենայի պարագաներ»,-նշված է նախարարության հաղորդագրությունում::
Բոլոր այն անձինք և կազմակերպությունները, որոնք ցանկանում են ֆինանսական աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, կարող են դրամական փոխանցումներ կատարել հետևյալ բանկային հաշիվներին`
Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ
Հասցե` Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան
SWIFT` ARTSAM22
Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն
Հաշվի համարը` 22300612211100 (ՀՀ դրամ).
Հաշվի համարը` 22300110153200 (ԱՄՆ դոլար).
Հաշվի համարը` 22300200153300 (Եվրո).
Հաշվի համարը` 22300400153100 (ՌԴ ռուբլի):
«Սիրելի հայրենակիցներ, օգնություն ցուցաբերել ցանկացող բոլոր պետական, հասարակական և մասնավոր կառույցները, կազմակերպությունները և անհատները կարող են դիմել ՀՀ ԱԻ նախարարություն` ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8 հասցեով կամ զանգահարել 060 44-03-35, 010 31-78-57, 099 31-71-12 հեռախոսահամարներով:
Անհրաժեշտության դեպքում ՀՀ ԱԻ նախարարությունը կկազմակերպի նաև տրամադրվող մարդասիրական օգնության տեղափոխումը ձեր նշած վայրից ընդհանուր հավաքատեղի»:
Հարակից հրապարակումներ`
- ԱԻՆ-ը ներկայացնում է Արցախին տրամադրվող մարդասիրական օգնության առաջնահերթ կարիքների ցանկը
- Մարդասիրական օգնությունը վաղը ԱԻՆ-ից կուղևորվի Արցախ
- Մարդասիրական աջակցությունն Արցախին կհամակարգի ՀՀ ԱԻ նախարարությունը
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են