
Արցախում քաղաքացիներին ու բնակավայրերին հասցված նյութական վնասի վերականգնմանն առնչվող հարցեր են քննարկվել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով մեր քաղաքացիներին ու բնակավայրերին հասցված նյութական վնասի վերականգնմանը, տարածքային կառավարման օղակների և պաշտպանության բանակի ստորաբաժանումների փոխգործակցությանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Զեկույցներով հանդես են եկել վարչապետ Արայիկ Հարությունյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, վարչակազմերի և շահագրգիռ մյուս մարմինների ղեկավարները:
Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: