ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդները եղել են ՊՆ-ում
Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին:
Հանդիպման ընթացքում համառոտ ներկայացվել է առկա իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: Հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից:
Նշվել է, որ վերջին օրերին թե հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվում են միջադեպեր և կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածության խախտումներ, ինչի հետևանքով հայկական կողմն ունեցել է զոհեր:
Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը պատասխանել է նաև ներկաների հարցերին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին