«Թատրոն-X» փառատոնը նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին
Այսօրվանից մեկնարկում է «Թատրոն-X» 9-րդ հանրապետական փառատոնը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից:
Ծրագրի շրջանակում՝ Երևան, Գյումրի, Վանաձոր, Էջմիածին, Հրազդան և Աբովյան քաղաքների 12 թատրոններ կներկայացնեն 2015 թվականին բեմադրված՝ դրամատիկ, տիկնիկային, պարային և կատակերգական ժանրի 14 ներկայացում:
Փառատոնը ներառում է նաև գրքի շնորհանդես. մայիսի 7-ին, ժամը 15:00-ին, Էջմիածնի «Մաչանենց» թատրոնում, հանրությանը կներկայացի Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախագահ, արվեստագիտության թեկնածու Արա Խզմալյանի «Հարցականի ներքո» գիրքը:
Փառատոնը շարունակվելու է մինչև մայիսի 9-ը:
Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախաձեռնությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա