Ադրբեջանական կողմում գտնվող դիակի ինքնությունն ու ազգային պատկանելությունը դեռևս չի հաջողվել պարզել. ՀԺ
Հայկական կողմը դեռ չի պարզել ադրբեջանական կողմում գտնվող դիակի ինքնությունը ու ազգային պատկանելությունը և շարունակում է բանակցությունները հակառակորդի հետ: Ադրբեջանը նախօրեին էր հայտնել իրենց կողմում գտնվող զոհի մասին: Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:
ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է, որ եթե պարզվի՝ գտնվածն իսկապես հայ զինվոր է, ապա արագ կկազմակերպվի մարմնի ընդունման գործընթացը:
Ապրիլի 2-ին տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո անհետ կորած է համարվում միայն Թալիշում ծառայող 23-ամյա կապիտան, վաշտի հրամանատար Արգիշտի Գաբոյանը: Վերջինիս հորեղբայրը՝ Ժորա Գաբոյանը, թերթի հետ զրույցում ասել է. «Մեզ ոչինչ չեն ասում: Հայրը ծառայության մեջ է, գլուխը կորցրած չգիտի ինչ անի, հորեղբայրն էլ այսօր գնացել էր իրենց եղբոր մոտ, բայց դեռ ոչ մի բան չեն ասել»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա