Նորին Սրբությունը կոչ է արել Նոբելյան մրցանակակիրներին՝ ձայն բարձրացնել տարածաշրջանում խաղաղության վերահաստատման համար
Հաճելի է համայն հայության հոգևոր կենտրոնում հյուրընկալել անվանի գիտնականների, ովքեր գիտության ոլորտում մատուցած ծառայություններով մեծ նպաստ են բերել մարդկության բարօր կյանքի կերտման գործին: Նշել է Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն՝ այսօր Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունելով՝ բժշկության և հարակից ոլորտների զարգացման գործում Նոբելյան մրցանակի արժանացած Ահարոն Չեխանովերին, Ադա Յոնաթին, Դեն Շեխտմանին և Էյ-իչի Նեգիշին` ուղեկցությամբ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր պրոֆ. Միքայել Նարիմանյանի և ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Վիլեն Հակոբյանին: Հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը:
Ընդգծելով «Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառման կարևորությունը` Նորին Սրբությունը նշել է, որ այն առանձնահատուկ հնարավորություն է ընձեռում երիտասարդ գիտնականներին շփվելու գիտության աշխարհահռչակ մշակների հետ և ներշնչվելու նրանց օրինակով:
Հանդիպմանը Գարեգին Բ Կաթողիկոսը խոսել է Ադրբեջանի կողմից վերջին օրերին սանձազերծված ռազմական գործողությունների և դրանց աղետալի հետևանքների մասին` անդրադառնալով նաև իր` Արցախ կատարած երկօրյա այցին:
Այս կապակցությամբ Նորին Սրբությունը կոչ է արել Նոբելյան մրցանակակիրներին, որպեսզի նրանք` իբրև մեծագույն մարդասերներ և անվանի գիտնականներ, իրենց ձայնը բարձրացնեն և նպաստեն Մերձավոր Արևելքում ու այսրկովկասյան տարածաշրջանում խաղաղության վերահաստատմանը:
Նմանօրինակ երևույթների կանխարգելման գործում Վեհափառ Հայրապետը կարևորել է միջազգային հանրության դատապարտող կեցվածքը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին