Նազիկ Ավդալյան. Առավել ևս հիմա մեր ազգին պետք են հաղթանակներ
Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Նազիկ Ավդալյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին ջերմ նամակների ու մեկնաբանությունների համար:
«Բոլորիցդ շաաաաաաաատ շնորհակալ եմ այսպիսի ջերմ մեկնաբանությունների ու նամակների համար: Ինձ համար շատ կարևոր էր այս հաղթանակը: Ուրախ եմ, որ ես էլ իմ ձևով կարողացա ինչ որ բան անել իմ երկրի համար: Մեր մյուս մասնակիցներն առաջիկա մրցելույթներում ցանկանում եմ հաջողություն, լիքը ոսկե մեդալներ: Առավել ևս հիմա մեր ազգին պետք են հաղթանակներ: Բոլորիդ շատ եմ սիրում ու կրկին շնորհակալ եմ ձեզանից ամեն ինչի համար»,-գրել է մարզուհին:
69 կգ քաշայինների պայքարում Ավդալյանը երկամարտում հավաքեց 237 կգ եւ 1 կգ գերազանցեց արծաթե մեդալակրին: Պոկում վարժությունում Նազիկ Ավդալյանը 105 կգ արդյունքով գրավեց երկրորդ տեղը: Առաջինը բելառուս Դարյա Պաչաբուտն էր՝ 106 կգ:
Հրում վարժությունում Պաչաբուտը պայքարն ավարտեց 130 կգ արդյունքով, իսկ Ավդալյանը կարողացավ վերջին մոտեցմանը բարձրացնել 132 կգ եւ ապահովել ոսկե մեդալը:
Նա իր հաղթանակը նվիրել է Արցախում կռվող բոլոր զինվորներին:
Ի դեպ, հաղթանակից քիչ անց Ն. Ավդալյանը իր էջում տեղադրել էր ամուսնու հետ այս լուսանկարն ու գրել. « Իմ Էրո, քեզ ու բոլոր տղեքին ցանկանում եմ բարի վերադարձ»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան