ԱԺ փոխնախագահը հորդորել է լեհական կողմին դատապարտել Ադրբեջանի կողմից սանձազերծված ահաբեկչությունը
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Լեհաստանի Հանրապետության Սենատի նախագահ Ստանիսլավ Կարչևսկուն և Սեյմի նախագահ Մարեկ Կուչինսկուն է ներկայացրել է Ադրբեջանի կողմից ապրիլի 1-4-ը սանձազերծված ռազմական ագրեսիայի մանրամասները: Այս մասին հայտնում են ԱԺ փոխնախագահի մամուլի գրասենյակից:
Նա մասնավորապես նշել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված վայրագություններն ամբողջությամբ հիշեցնում են ԴԱԻՇ-ի գործելաոճը. մասնավորապես, երեխայի սպանությունը, դիակների անդամահատումները, գլխատումները, ինչպես նաև քաղաքացիական անձանց սպանություններն իրենց տներում:
«Արցախի ժողովուրդն իրավունք ունի ապրելու անկախ, ազատ ու անվտանգ հայրենիքում, ինչպես Լեհաստանի ու մյուս պետությունների ժողովուրդները»,-իր խոսքում նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նա հավելել է, որ 21-րդ դարում փակ սահմաններ ունենալն անթույլատրելի է, և Թուրքիան, փակելով Հայաստանի Հանրապետության հետ սահմանները, փաստացի շրջափակման մեջ է պահում Հայաստանը:
ՀՀ ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ մինչև տարեվերջ ՀՀ-ն ԵՄ-ի հետ կունենա համագործակցության հաստատված համաձայնագիր:
ՀՀ ԱԺ փոխնախագահը հորդորել է լեհական կողմին դատապարտել Ադրբեջանի կողմից սանձազերծված ահաբեկչությունը և միջազգային ատյաններում հնչեցնել հասցեական քննադատություն, քանի որ ակնհայտ է այն փաստը, որ Արցախի հետ շփման գծում ապրիլյան քառօրյա պատերազմում զոհեր ունենալու մեղքի ողջ պատասխանատվությունն ընկած է Ադրբեջանի ներկայիս հանցավոր իշխանության ուսերին: ՀՀ խորհրդարանի փոխնախագահը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ադրբեջանական կողմն ամբողջությամբ մերժում է խնդրի կարգավորման բանակցային գործընթացը թե՛ Մինսկի խմբի և թե՛ մյուս բոլոր ձևաչափերով:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի վայրագություններն ամբողջությամբ հիշեցնում են ԴԱԻՇ-ի գործելաոճը. Շարմազանովը՝ լեհ գործընկերոջը
- ԱԺ պատվիրակությունը կմասնակցի Լեհաստանում քրիստոնեության ընդունման 1050-ամյակին նվիրված միջոցառումներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան