Պերմյակովը ցուցմունք չտվեց
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստում մեղադրյալ Պերմյակովը հրաժարվեց ցուցմունքներ տալ:
«Ես հրաժարվում եմ ցուցմունք տալ», -նիստը վարող դատավոր Հարություն Մովսեսյանի հարցերին ի պատասխան ասաց Պերմյակովը:
Նրա փաստաբան Էդուարդ Աղաջանյանը հետաքրրքվեց, թե հնարավո՞ր է Պերմյակովը ունի առողջական խնդիրներ, ինչը դժվարացնում է իր խոսելը դատարանում, բայց ամբաստանյալը պատասխանեց, որ ինքն իրեն լավ է զգում:
Մյուս հարցին, թե որևէ մեկը սպառնացե՞լ է Պերմյակովին, ինչի պատճառով հրաժարվում է խոսել դատարանում, մեղադրյալը բացասական պատասխան տվեց:
Նշենք, որ ըստ քրեական դատավարության օրենսդրության, երբ մեղադրյալը հրաժարվում է դատարանում ցուցմունքներ տալ, ապա դատարանում ընթերցվում են նախաքննության ընթացքում տված նրա ցուցմունքները:
Դատավոր Մովսիսյանը կողմերին հիշեցրեց, որ Պերմյակովն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը:
Հարակից հրապարակումներ`
- Ցուցմունք կտա Պերմյակովը
- Դատարանում հրապարակվել է հանցանքից հետո ծնողներին ուղղված Պերմյակովի նամակը
- Պերմյակովն առողջ է եղել, սիրել է շանսոն, աղջիկներին մաստակ է նվիրել. Փորձաքննություն
- Ինչ է արել Պերմյակովը շինարարների տնակում
- Պերմյակովի ասած «մի նախադասությունը ցնցել է» փորձագետ Էլդա Գրինին
- Պերմյակովի գործով կարևորագույն վկաները չեն ներկայանում դատարան
- Պերմյակովին ուղեկցել է տաքսիստը, որը նրան շաուրմա ու «կոլա» է հյուրասիրել
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան