Սոնա Պողոսյանը 4–րդն է Եվրոպայի առաջնությունում
Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Սոնա Պողոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 4–րդ հորիզոնականը: Նա երկամարտում ցույց է տվել 227 կգ արդյունք: Կանանց 75 կգ քաշային A ենթախմբում ընդգրկված էին 8 ծանրորդներ Ուկրաինայից, Գերմանիայից, Մոլդովայից, Լեհաստանից, Ֆրանսիայից և Հայաստանից:
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը, Պողոսյանը պոկում վարժությունում բարձրացրել է բոլոր երեք մոտեցումներն էլ: Նախ 97 կգ, հետո` 100 կգ և վերջում` 102 կգ: Հրում վարժությունում հայ ծանրորդուհին առաջին մոտեցման ժամանակ բարձրացրել է 120 կգ, այնուհետ երկու փորձից միայն կարողացել է բարձրացնել 125 կգ:
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին՝ առաջնության վերջին օրը, Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարեն մեդալների համար: Տղաներից Սիմոն Մարտիրոսյանը 105 կգ քաշային կարգում A ենթախմբում է, Գոռ Մինասյանը 105 + կգ քաշային կարգում և աղջիկներից Հռիփսիե Խուրշուդյանը և Արփինե Դալալյանը 75 + քաշային կարգում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին