Հաստատվեցին 2016-2017 ուստարվա ընդունելության տեղերը
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2016/2017 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների, պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ ԿԳՆ-ն կառավարության հաստատման է ներկայացրել բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ շուրջ 2580 տեղ, որից 137-ը ՀՀ պետական բյուջեից առանց լրացուցիչ ֆինանսավորման:
Կառավարության մեկ այլ որոշմամբ հաստատվեց ՀՀ 2016/2017 ուսումնական տարվա ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը և առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը:
«2016/2017 ուսումնական տարվա համար նախատեսվում է հատկացնել շուրջ 372 տեղ ասպիրանտական կրթական ծրագրով ուսումնառությունը կազմակերպելու նպատակով, որից 228 տեղ առանց տարկետման իրավունքի և 144 տեղ տարկետման իրավունքով, 95 տեղ օրդինատուրայի կրթական ծրագրով, 12 տեղ ինտերնի կրթական ծրագրով, 13 տեղ դոկտորանտուրայի կրթական ծրագրով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին