Դավութօղլուն իսլամական աշխարհին կոչ է անում «ազատագրել» Պաղեստինը, Ղարաբաղը և Ղրիմը
«Պաղեստինի, Ղարաբաղի և Ղրիմի տարածքների ազատագրումը, մուսուլմանական փոքրամասնությունների խնդիրները վերահսկողության տակ վերցնելը կարևոր հարցեր են, որոնց վրա Իսլամական համագործակցության կազմակերպությունը պետք է ազդեցություն ունենա»,-այս մասին ապրիլի 14-ին Ստամբուլում ԻՀԿ 13-րդ գագաթաժողովի պաշտոնական ճաշի ընթացքում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
«Հյուրիեթ» պարբերականի համաձայն` Թուրքիայի վարչապետն իր խոսքում առանձնահատուկ շեշտադրում է կատարել հատկապես «բոլոր իսլամական հողերի ազատագրման վրա»:
«Մենք պետք է ընդհանուր դիրքորոշում ունենանք բոլոր իսլամական հողերի ազատագրման հարցում, որոնք գտնվում են օկուպացման տակ, հատկապես` Պաղեստինի», - ասել է Դավութօղլուն:
Նա հավելել է, որ «օկուպացված տարածքների» հարցում պետք է համախմբվել ընդհանուր դիրքորոշման շուրջ, քանի որ այդ հողերում «իսլամական ինքնությունը վտանգի տակ է»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին