Հասան Ռոհանին բոյկոտել է Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ամփոփիչ նիստը
«Հասան Ռոհանին բոյկոտել է Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ամփոփիչ նիստը»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ու Իրանի պատվիրակության մնացյալ անդամները բոյկոտել են Ստամբուլում ընթացող Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ղեկավարների ամփոփիչ նիստը, ի նշան բողոքի այն բանի դեմ, որ կազմակերպության ամփոփիչ հայտարարության մեջ ներառված են հակաիրանական դրույթներ:
«ՄԵՀՐ»-ի փոխանցմամբ՝ ԻՀԿ նստաշրջանի ընթացքում կազմակերպության մի շարք անդամներ, մասնավորապես Թուրքիան ու Սաուդյան Արաբիան իրենց հայտարարություններով Իրանին մեղադրել են ահաբեկչությանը հովանավորելու մեջ:
Իսլամական համագործակցության կազմակերպությունը հիմնադրվել է 1969թ., որին անդամակցում են 55 իսլամական պետություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան