«Ոչ մի ռազմավարական դիրք հակառակորդին հանձնված չէ». Սեյրան Օհանյան
«Ոչ մի ռազմավարական դիրք հակառակորդին հանձնված չէ: Այդ 400-500 մետր շարժը, որի մի մասն իրենց կողմից է եղել, մյուս մասը՝ մեր, չպահվող, մեզ համար էական նշանակություն չունեցող դիրքեր են, պարզապես մանևրելու համար են: Դիրքերի մեծ մասը մեր առաջին գծում կանգնած զինծառայողների խելացի հակահարվածների շնորհիվ վերականգնվել են»,-«Հանրային հեռուստաընկերության» եթերում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նախարարը նշեց, որ մարտական գործողությունները ցույց տվեցին, որ մեր բանակում կառավարման շղթան բարձր մակարդակի վրա է գտնում: Ըստ նախարարի, այդ հարցում իրենց մեծ ներդրումն ունեն ինչպես պրոֆեսիոնալ հրամանատարները, այնպես էլ համարձակ զինվորները, որոնք միշտ պատրաստակամ կանգնած են սպայական անձնակազմի կողքին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան