Իտալական «Sky TG24» հեռուստաալիքը՝ Թալիշում ադրբեջանական հատուկջոկատայինների իրականացրած վայրագությունների մասին
Իտալական «Sky TG24» հեռուստաալիքը պատրաստել է ռեպորտաժ Թալիշում տեղի ունեցած դաժանությունների և խաղաղ բնակչության սպանությունների մասին:
Ռեպորտաժը սկսվում է ԼՂՀ ՊԲ զինծառայողներից Լևոն Հակոբջանյանի հետ զրույցով: Զինծառայողը, ով այժմ գտնվում է հոսպիտալում, իտալացի լրագրողին պատմում է ադրբեջանցիների հարձակման և խաղաղ բնակչության սպանության դեպքերի մասին:
Լրագրողի խոսքերով՝ Լևոն Հակոբջանյանը ծառայում է Թալիշում, իսկ Լեռնային Ղարաբաղը քրիստոնեա հայերով բնակեցված «անկլավն» է եղել, որը քառորդ դար է, ինչ պայքարում է Բաքվից իր անկախության համար:
Թալիշի բնակիչներիչց մեկը՝ Աբելյանը, պատում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները սկսել ռմբակոծել գյուղը, երբ Թալիշի բնակչությունը քնած է եղել: Նշվում է , որ առաջին հերթին՝ գյուղիցները տարհանել են երեխաներին և կանանց:
Աբելյանի խոսքով՝ «ադրբեջանցիներն ամեն ինչ գետնին են հավասարեցրել արձակված կրակահերթերով»: Ռեպորտաժում իտալացի լրագրողին ուղեկցելով և ցույց տալով հողին հավասարեցված իր տունը Աբելյանը պատմում է, որ երբ մի քանի արկ է ընկել տանիքին, նրան հազիվ է հաջողվել փրկել երեխաներին: Շարունակելով, լրագրողը հեռուստադիտողների ուշադրությունն է հրավիրում ադրբեջանական զինուժի ռմբակոծության հետևանքով տան բնակիչների թափված արյան հետքերին:
Վանիկը՝ Թալիշի մեկ այլ բնակիչ, էլ ցույց է տալիս իր ավերված տունը և պատմում, որ ադրբեջանական հետախույզները մտել են իր տուն, քանդել ամեն ինչ ու ավերածության մատնել:
Այնուհետև իտալական հեռուստաընկերության նկարահանող խումբն այցելել է ադրբեջանցիների կողմից գնդակահարված Խալափյանների տուն, որտեղ ադրբեջանցի հատուկ ջոկատայինները գնդակահարել էին ծեր ամուսիններին: Ռեպորտաժում լուսանկարիչ Հակոբ Պողոսյանը պատմում է, թե ինչպես է բակում լուսանկարներ անելուց հետո մտել է տուն և տեսել արդեն մահացած, ականջները կտրած տարեց ամուսիններին:
Ռեպորտաժում նաև նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններն ունեն համապատասխան ապացույցներ, թե ինչպիսի խոշտանգումների են ենթարկվել հայ զինվորները: Դրանք ֆիքսված են և հարուցված են քրեական գործեր:
Իտալական հեռուստաընկերության լրագրողը նշում է, որ Լեռնային Ղարաբաղ են գալիս կամավորներ, ղարաբաղյան պատերազմի վետերաններ՝ համալրելու զինված ուժերը և պաշտպանելու իրենց անկախությունը:
Ռեպորտաժն ավարտվում է կամավորներից մեկի հետևյալ խոսքով. «Եթե թուրքերն ու ադրբեջանցիները մեզ սպանում են, մենք ամեն ինչի պատրաստ ենք»:
Հարակից հրապարակումներ`
- Թալիշցի երեխաներն արդեն հաճախում են դպրոց
- Ադրբեջանցիների մոտ հայտնված զինծառայողներին խոշտանգել են, հետո գլխատել. Իրավապաշտպան
- Թալիշը Արցախի դարպասն է և պետք է ամեն ինչ անենք, որ Արցախի դարպասը կանգուն լինի. Թալշցիների կոչը համայն հայությանը
- Թալիշցի 104-ամյա կինը 4-րդ անգամ է պատերազմ տեսնում
- ՊԲ ստորաբաժանումները Թալիշի ուղղությամբ տիրել են ադրբեջանական ուժերի կողմից գրավված հենակետին
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին