Այս պատերազմը հաղթահարեցինք մեր միասնության շնորհիվ. Սեյրան Օհանյան
«Ադրբեջանական ներխուժումը պաշտպանության բանակի և ԶՈւ ղեկավարության համար անսպասելի չի եղել: Զորքերը բերվել են համապատասխան պատրաստվածության աստիճանի, այլ բան է, որ որոշ դիրքերում չեն սպասել այս մասշտաբայնությանը, կրակի այսպիսի ինտենսիվությանը, և, դրանից ելնելով, հնարավորություն է եղել կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել միայն իրադրությունից ելնելով: Իսկ իրադրությունից ելնելով՝ մեր հրամանատարներն ու զինծառայողները բավականին լուրջ կառավարում են իրականացրել, հատկապես երկու՝ հյուսիսային և հարավային ուղղություններով և կարողացել են իրադրությունն արագ վերահսկել՝ կանխարգելելով հակառակորդի շարժը»,-«Հայլուր հարցազրույցի» ընթացքում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը
«Այն ինչ կատարվեց այս մի քանի օրվա ընթացքում պատերազմական գործողություն էր, որը մենք հաղթահարեցինք մեր միասնության շնորհիվ: Այս օրերին կատարվածն աննախադեպ էր գործածված զենքի, մարդկային ռեսուրսի, իրավական ու քաղաքական առումով: Հավատացած եղեք, որ պաշտպանության բանակի հրամանատարները, զինվորներն ու կամավորականները ուղղակի հերոսություններ են ցուցաբերել, նրանք հիմք են հանդիսացել այսօրվա մեջ հաջողությունների համար»,-հավելեց Օհանյանը:
Անդրադառնալով վերջին օրերին հակառակորդի տեղաշարժի մասին հարցրին՝ ՊՆախարարը նշեց, որ հետախուզությունը գործում է և անհրաժեշտ տվյալներն է փոխանցում: «Մենք տեսնում ենք հակառակորդի շարժը: Մեր հետախուզությունն աշխատում է, աշխատելու է և նրանց փոխանցած տեղեկություններն են նաև, որ մեզ օգնում են կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու հարցում»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան