Եվրոպայի վերջին «բռնակալը» Էրդողան-Ալիև զույգի «քավորի» կարգավիճակում
Եվրոպայի վերջին «բռնակալը»՝ նույն ինքը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մոսկվայի վրա ներազդման ուղիներ որոնելիս ծայրահեղ քայլի է դիմել՝ համաձայնելով դառնալ Ալիև-Էրդողան զույգի «սիրային» հարաբերությունների «քավորը»:
Զույգի կազմակերպած հերթական միջոցառման ժամանակ փոքր-ինչ գինովցած Լուկաշենկոն անգամ հայտարարել է, թե «իսլամական աշխարհը կարող է դառնալ աշխարհում անվտանգության և կայունության հիմնաքարերից մեկը»:
Ականատեսները նշում են, որ Լուկաշենկոյի հայտարարությունը հարուցել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համախոհների քմծիծաղը: