Արծվիկ Մինասյանը դժգոհել է արտաքին տնտեսական կապերին առնչվող կարևոր գործառույթները ԱԳՆ-ին փոխանցելու առնչությամբ. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ մի քանի ամիս առաջ էկոնոմիկայի նախարարությունից վերցվել են արտաքին տնտեսական կապերին առնչվող կարևոր գործառույթներ ու հանձնվել ԱԳ նախարարությանը:
«Հիշեցնենք, որ գրեթե նույն ժամանակ արտաքին տնտեսական կապերը համակարգող փոխարտգործնախարար նշանակվեց պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդի՝ Ռոբերտ Հարությունյանը, որը մինչ այդ ԵՏՄ տնտեսական հանձնաժողովում ՀՀ-ն ներկայացնող 3 նախարարներից էր: Մեր տեղեկություններով, էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը դժգոհել է, թե այդպիսով նախարարության գործառույթներն ու նշանակությունը նվազել է: Մեզ հետ հեռախոսազրույցում էկոնոմիկայի փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը հաստատել, որ հիմա արտաքին տնտեսական կապերը պետք է համակարգի Ռոբերտ Հարությունյանը, բայց դա համարեց դրական փոփոխություն»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին