Ադրբեջանի վայրագություններն ամբողջությամբ հիշեցնում են ԴԱԻՇ-ի գործելաոճը. Շարմազանովը՝ լեհ գործընկերոջը
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Լեհաստանի Հանրապետության Սեյմի փոխնախագահ Ռիչարդ Տերլեցկուն է փոխանցել ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված վայրագություններն ապացուցող բազմաթիվ նյութեր: Այս մասին հայտնեցին ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Շարմազանովը լեհ գործընկերոջը մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի կողմից ապրիլի 1-ից սանձազերծված և չորս օր շարունակված ռազմական ագրեսիայի մանրամասները: Էդուարդ Շարմազանովը մասնավորապես նշել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված վայրագություններն ամբողջությամբ հիշեցնում են ԴԱԻՇ-ի գործելաոճը. մասնավորապես տեղի են ունեցել դիակների անդամահատումներ, գլխատումներ, ինչպես նաև քաղաքացիական անձանց սպանություններ իրենց տներում:
Դպրոցների ուղղությամբ արձակված կրակահերթերը նաև երեխայի կյանք են խլել: ՀՀ ԱԺ փոխնախագահը հիշեցրել է Սեյմի փոխնախագահին նաև պաշտոնական Ադրբեջանի կողմից ոչնչացված հազարավոր խաչքարերի մասին:
ՀՀ ԱԺ փոխնախագահը վստահեցրել է, որ Հայաստանի խորհրդարանը մեծապես կարևորում է հայ-լեհական համագործակցությունը ոչ միայն երկկողմ ձևաչափով, այլև բազմակողմ: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը հատկապես ընդգծել է միջազգային խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում երկու բարեկամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչների միջև կառուցողական փոխգործակցության զարգացումը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին