Ճապոնիայում երկրաշարժի հետևանքով տուժել է ավելի քան 1000 մարդ
Ճապոնական Կումամոտո շրջանում նախօրեին գրանցված 6,5 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տուժել է ավելի քան 1000 մարդ: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Ավելի վաղ երկրի կառավարությունը հայտնել էր, որ երկրաշարժի հետևանքով 760 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, 9 հոգի զոհվել է:
Նախօրեին Ճապոնիայի հարավում գտնվող Կյուսյու կղզում տեղի էր ունեցել 6,5 մագնիտուդով երկրաշարժ: Ամենաուժեղ ցնցումի ուժգնությունը կազմել է 7 բալ՝ ճապոնական մասշտաբով առավելագույն մակարդակը:
Երկրաշարժից հետո տեղի է ունեցել ավել քան 120 հետցնցում: Առանց էլէներգիա է մնացել ավելի քան 14 հազար ընտանիք, առանց ջրի՝ 20 հազար ընտանիք, առանց գազի՝ 6 հազար ընտանիք: Ավելի քան 44 հազար մարդ տարհանվել է: