Ռուսաստանից դժգոհելը, մեղադրելը, նվնվալը ստորացուցիչ է. «Առավոտ»
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Վերջին իրադարձությունները դրդում են մեզ վերանայել որոշ թեմաների մասին քննարկման շեշտադրումները: Համենայնդեպս, որոշակի կտրվածքով այդ թեմաներին անդրադառնալն ինձ անիմաստ է թվում:
1. «Ռուսաստանը մեր դաշնակիցն է, բայց սա է անում, նա է անում»: Դա այլևս անիմաստ հարցադրում է՝ Ռուսաստանը մեր դաշնակիցը չէ՝ ճիշտ այնպես, ինչպես դաշնակից չեն աշխարհի բոլոր մնացած երկրները: Ինչ-որ բաներ պահանջել Ռուսաստանից, դժգոհել նրա վարքից, ցույցեր անել, մեղադրել, նվնվալ, վկայակոչել «դարավոր բարեկամությունը»՝ անիմաստ, ստորացուցիչ է, ուղղակիորեն հարվածում է մեր ազգային արժանապատվությանը: Չեմ ասում, որ որևէ երկրի հետ պետք է հարաբերություններ փչացնել, բայց սպասելիքներ ունենալ և հետո դժգոհել, թե ինչու մեր սպասելիքները չիրականացան՝ վերջ, արդեն ամոթ է 3 տարեկան երեխայի վարք դրսևորել: Իսրայելից, օրինակ, սպասելիքներ չունենք, չէ՞:
2. «Ղարաբաղի հարցը կկարգավորվի այսպես կամ այնպես»: Այդ հարցը տեսանելի պատմական ապագայում ոչ մի կերպ չի կարգավորվի: Որովհետև Ադրբեջանի նպատակը ոչ թե «իր տարածքային ամբողջականությունը վերականգնելն է», Ադրբեջանի և Թուրքիայի նպատակն է, որ այս տարածաշրջանում ոչ մի հայ չապրի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են