Դեղերի ընդհանուր շուկայում մոտ կրկնակի անգամ մեծացել է հայկական արտադրության դեղերի ծավալը. Նախարար
Այս օրերին առողջապահության նախարարությունը, անցելով շուրջօրյա աշխատանքային ռեժիմի և սերտորեն համագործակցելով ՀՀ պաշտպանության և ԼՂՀ առողջապահության նախարարությունների հետ, բժշկական բոլոր կազմակերպություններին ապահովել է անհրաժեշտ պարագաներով, դեղերով, արյան բաղադրիչներով, նեղ մասնագիտական ներուժով։ Այսօր Հայաստանյան դեղ արտադրող և ներկրող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ հերթական հանդիպման ժամանակ ասել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
ԱՆ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ հանդիպմանը շարունակվել է «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագծի համատեղ քննարկումը։
Նախարարը կարևորել է, որ տեղական դեղարտադրողները զգալի առաջընթաց են արձանագրել` դեղերի ընդհանուր շուկայում մոտ կրկնակի անգամ մեծացնելով հայկական արտադրության դեղերի ծավալը և հասցնելով մոտ 14 տոկոսի, միաժամանակ մեծացնելով արտահանման ծավալները։
«Այս ոլորտը մեզ համար ոչ միայն գերակա, այլև ռազմավարական նշանակություն ունի»,-ասել է Արմեն Մուրադյանը` ընդգծելով դեղ արտադրողներին խրախուսելու կարևորությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին