Արտոնություն է ստանում հերթական ներդրումային ծրագիրը
Գործադիրի որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Սպայկա» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կհետաձգվի երեք տարով:
Ներդրումային ծրագրի շրջանակում` միջազգային բեռնափոխադրումների կազմակերպման և թարմ միրգ/բանջարեղեն արտահանման համար ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 7.6 մլրդ ՀՀ դրամի չափով` տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար:
Վերոնշյալ ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի ներդնել բելգիական և գերմանական արտադրության տրանսպորտային միջոցներ: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 153 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2016թ. 155, 2017թ. 165 և 2018թ.175 հազ. դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին