Յուրաքանչյուրն իր շահերն է հետապնդում տարածաշրջանում. Գագիկ Մելիքյան
«Որոշ քաղաքական ուժեր և գործիչներ փորձեցին ստվեր գցել հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին, սակայն չմոռանանք, որ Ռուսաստանը մեծաքանակ զենք է մատակարարում նաև Հայաստանին և այսօր ռուսական զորքերն են կանգնած հայ-թուրքական սահմանին»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանը:
Ըստ նրա՝ երբ աշխարհի որևէ հատվածում լարվածություն է ստեղծվում և մարտական գործողություններ են ծավալվում, միշտ լինում են երկրներ, որոնք ցանկություն են հայտնում զենք մատակարարել երկու կողմերին. «Մեր տարածքը նույնպես բացառություն չէ: Չեմ ցանկանում որևէ մեկին մեղադրել, քանի որ յուրաքանչյուրն իր շահերն է հետապնդում տարածաշրջանում»:
Մելիքյանի խոսքով՝ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները պետք է ավելի բարձր մակարդակի հասցնել. «Ես ընդունում եմ, որ մենք պետք է պայքարենք միջազգային հանրության շրջանում, որպեսզի զենքի մատակարարումն ագրեսոր երկրին դադարեցվի, չնայած այնքան էլ չեմ հավատում իմ ասածին: Ցանկալի է, որ մեզ դաշնակից երկիրը զենք չվաճառի մեզ թշնամի համարվող երկրին»:
Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին ՀՀԿ-ական պատգամավորի դիտարկումներն առավել մանրամասն՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին