Դատավորի արձագանքը փաստաբանի հրապարակմանը. «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ կողմից նախօրեին հրապարակվել էր հոդված՝ Դատավոր Սիմիզար Հովսեփյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին դիմում է ներկայացվել ՀՀ Արդարադատության նախարարին և ՀՀ Դատարանների նախագահների խորհրդին, որը վերաբերում էր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանի կողմից մետրոպոլիտենի նախկին երեք աշխատողների գործով թույլ տրված խախտումներին: Հոդվածում նաև նշվել էր, որ համապատասխան դիմում է ուղարկվել ՀՀ Արադարադատության նախարարին և ՀՀ Դատարանների նախագահների խորհրդին՝ նշված խախտումների համար դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:
«Այսօր՝ վաղ առավոտյան, փաստաբան Քրիստինա Գևորկյանին զանգահարել են դատարանից և հայտնել, որ կատարողական թերթերը և կնքված վճիռները պատրաստ են, կարող է գալ վերցնել:
Ակնհայտ է, որ նման գերօպերատիվ աշխատանքն իր մեջ պարունակում է հերթական ապացույց առ այն, որ դատավորն ընդունում է իր մեղքը մետրոյի աշխատողների իրավունքների խախտման հարցում և ուշացումով շտապել է ուղղել իր սխալը:
Սակայն դատարանում պարզվել է մեկ այլ խնդիր ևս՝ կատարողական թերթերին և վճռին կից գրությունը թվագրված է եղել 08.03.2016թ.-ով, ինչը նշանակում է, որ կա´մ դատարանը ծայրահեղ անբարեխիղճ է աշխատում և պատրաստի փաստաթղթերը ժամանակին չի տրամադրում անձանց, կա´մ կեղծում է փաստաթղթի ամսաթիվը, որը, ի դեպ, մեղմ ասած օրենքով արգելված արարք է՝ փոխարենը առաջարկելով առանձնազրույց ունենալ իր հետ:
Չմոռանանք հավելել, որ մարտի 8-ը եղել է ոչ աշխատանքային օր՝ համաձայն Կառավարության համապատասխան որոշման, ինչը նշանակում է, որ դատարանը իրավասու չէր այդ օրը կայացնելու որևէ որոշում կամ կատարելու որևէ գործողություն:
Հերթական անգամ համոզվելով իր իրավացիության մեջ՝ փաստաբանը մտադրություն չունի ետ վերցնելու դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին իր դիմումը, ավելին՝ կներկայացնի համապատասխան լրացուցիչ դիմում՝ հավելելով այսօր պարզված մի շարք փաստեր և ապացույցներ»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին