Թուրքիան անմիջականորեն ներգրավված է ղարաբաղյան հակամարտության մեջ
Ապրիլի 5-ին կրակի դադարեցման մասին Մոսկվայում ձեռքբերված երկկողմ համաձայնությունից հետո, չնայած կադրային ռեզերվների մոբիլիզացիայի անհրաժեշտության բացակայության մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարություններին, ադրբեջանական զինված ուժերը շարունակում են «դանդաղորեն» մոբիլիզացվել:
Սակայն, հաշվի առնելով ԼՂՀ ՊԲ դիրքերի վրա հարձակված ադրբեջանական բանակի էլիտար ստորաբաժանումների կրած բազմաթիվ կորուստները (ադրբեջանական բաց աղբյուրների համաձայն` ամբողջապես ճանաչվել են ավելի քան 90 մարմիններ), սուր կարիք է զգացվել ներգրավել շատ թե քիչ վարժեցված կադրերի: Ինչպես հայտնի է դարձել` այդ նպատակով Թուրքիայից շտապ հետ են կանչվել ռազմական ուսումնարանների կուրսանտները, որոնք սովորում էին թուրք մասնագետների մոտ:
Սեփական բնակչության և միջազգային հանրության կողմից քննադատությունից խուսափելու նպատակով խիստ գաղտնիության պայմաններում իրականացվող մոբիլիզացիայի մասին է վկայում լուսանկարը, որն այս օրերին նկարված է թուրքական օդանավակայանում: Լուսանկարում երևում է, թե ինչպես Ադրբեջանից այսպես կոչված` «Գորշ գայլեր» ստորաբաժանումների և թուրք զինվորականների դիեր բերած ինքնաթիռ են նստում ադրբեջանցի զինվորականները:
Չնայած բազմաթիվ կորուստների մասին ադրբեջանակն կողմի լռությանը` ակնհայտ է, որ մի շարք ադրբեջանական կայքեր (օրինակ` «Optime.az) իրենց լրահոսում, ՊՆ-ում ունեցած անանուն աղբյուրներին հղում կատարելով, ապրիլի 11-ին արտահոսք ունեցան այն մասին, որ երկկողմ համաձայնության արդյունքում ռազմական գործողությունների վայրից ադրբեջանական կողմը դուրս է բերել 56 դի:
Ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն` «ներկա պահին ընթանում է մարմինների ճանաչման գործընթացը, և ավելի ուշ պաշտոնական տեղեկատվություն կտրամադրվի»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին