Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյան կոչ է արել քվեարկել ընդդիմադիր թեկնածուի օգտին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ում կարդում ենք. «Այս կիրակի Հրազդանում կայանալիք քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է այսօր: Կոտայքի մարզպետարանում առկա իրավիճակը վկայում է այն մասին, որ վերջին առնվազն տասը տարիների կտրվածքով առաջին անգամ ընդդիմադիր թեկնածուն ռեալ շանս ունի հաղթելու տեղական ինքնակառավարաման մարմինների ընտրություններում:
Ընդդիմադիր թեկնածու Սասուն Միքայելյանի շտաբի կողմից երեկ կազմակերպված նախընտրական հանրահավաքում ելույթ է ունեցել Հրազդանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Անահիտ Նազարյանը: Վերջինս քաղաքապետարանի գործող պաշտոնյա լինելով հանդերձ՝ հրազդանցիներին կոչ է արել չվախենալ ու քվեարկել Սասուն Միքայելյանի օգտին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին