Համլետ Հարությունյանը՝ Քոքոբելյանին. «Դեմարշ անելն այս էտապում օգուտ չի բերի». «Իրավունք»
ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, Խաչատուր Քոքոբելյանը՝ օգտվելով օրենքով նախատեսված ընթացակարգերից, Ազգային ժողով է ներկայացրել «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության դադարեցման գործընթաց սկսելու մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը: Թե որքանո՞վ է նպատակահարմար ստեղծված իրավիճակում նման նախագծի ի հայտ գալը, «Իրավունք»-ը փորձել է պարզել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանից:
«Մի քիչ շտապել է պարոն Քոքոբելյանը, ես դեմ եմ այդ նախագծին: Եվ կարծում եմ՝ «դեմարշ» անելն այս էտապում օգուտ չի բերի: Այն, որ պետք է որոշակի վերանայում լինի հայ-ռուսական հարաբերություններում, բազմիցս եմ ասել, բայց սա արդեն ծայրահեղ քայլ է, որը մեզ որևէ բան չի տալու: ԵՏՄ-ից դուրս գալը բավականին լուրջ քայլ կլինի Հայաստանի համար, որի հետևանքները կարող են շատ բացասական լինել»,-ասել է Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին