Ժամանակ է խոսել առավել հասցեական, իրերն անվանել իրենց անուններով. Կազիմիրով
Մինսկի խմբի Ռուսաստանը ներկայացնող նախկին համանախագահ Վլադիմիր Կազմիմիրովը ծավալուն հոդվածով անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության սրմանը և վերլուծել է դրա դրդապատճառները:
Հեղինակը, նկատելով, որ և՛ պատերազմական գործողությունների, և՛ բանակցային գործընթացի տարիներին բոլոր երեք կողմերն էլ ունեցել են իրենց մեղքի բաժինը, ընդգծել է, որ «առանձնապես անհարթ և երբեմն էլ` սուր զիգզագաձև, մինչև իսկ` իռացիոնալ վարաքգծով աչքի է ընկել 1991-1994թթ-ի ռազմական գործողություններում անհաջողության մատնված կողմը»:
Կազիմիրովը հակիրճ ամփոփել է անցած տարիների ընթացքում Ադրբեջանի դրսևորած «անհանգիստ» քաղաքականությունը, և տարբեր իշխող վարչակազմերի ժամանակ որդեգրած դիրքորոժումների և քայլերի հակասությունները: Նախկին դեսպանը նկատել է, որ հենց Ադրբեջանն է հրաժարվել հրադադարի կնքումից հետո հեռացնել զորքերը շփման գծից, ինչն էլ հետագայում պատճառ է դարձել լարվածության պահպանման ու աճի համար:
Անդրադառնալով քառօրյա պատերազմի վերաբերյալ միջազգային հանրության և տարբեր կառույցների արձագանքին, հեղինակը խստորեն քննադատել է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները չդատապարտելու և կողմերի միջև հավասարության նշան դնելու համար` նմնա գործելաոճը բնութագրելով որպես «ինդուլգենցիայի» վաճառք:
«Միայն ափսոսանքներ և արժանապատվության կոչեր` նախատինքի ոչ մի նշույլ, միայն թե չնեղացնեն նրան», - գրել է դեսպանը:
Կազիմիրովը նկատել է, որ Հեյդար Ալիևի կառավարման տարիներին Ադրբեջանում (ինչպես և Հայաստանում ու Արցախում) նույնիսկ պատժում էին զինադադարը խախտողներին, մինչդեռ այժմ` պատվի են արժանացնում մարդասպան Սաֆարովին:
«Բավական է հակամարտության կողմերի վերաբերյալ չգաղտնազերծված ընդհանուր արտահայտություններին, ժամանակ է խոսել առավել հասցեական, իրերն անվանել իրենց անուններով, ցույց տալ, թե որքան բացասական է ադրբեջանական ղեկավարության քաղաքական գիծը», - գրել է հեղինակը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին