Գործազրկությունը շարունակում է մնալ հանրությանը հուզող հիմնահարց. հետազոտություն
Հայաստանում և Վրաստանում հանրությանը հուզող հիմնական հիմնահարցերը շարունակում են մնալ գործազրկությունն ու աղքատությունը: Այսօր «Կովկասյան բարոմետր» 2015 թվականի հետազոտության արդյունքների ամփոփման ժամանակ հայտնեց Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հետազոտությունների տնօրեն Արմենակ Անտինյանը:
«Գործազրկությունը, որպես կարևորագույն խնդիր, Հայաստանում մատնանշել են հարցվածների 41 տոկոսը, Վրաստանում՝ 51 տոկոսը: Իսկ աղքատությունը՝ համապատասխանաբար՝ 17 և 16 տոկոսը»,-նշեց նա:
Ըստ ՀՌԿԿ-Հայաստան հետազոտությունների տնօրենի ներկայացված տվյալների՝ Հայաստանում և Վրաստանում հարցվածների երջանկության միջին ինքնագնահատականը համապատասխանաբար կազմել է 6.5 և 6.6 միավոր՝ 1-10 սանդղակով:
Ինչ վերաբերվում է երկրի ժողովրդավարությանը՝ Արմենակ Անտինյանը հայտնեց, որ վերջին տարիներին աճել է երկիրը ոչ ժողովրդավար համարողների թիվը. «Հայաստանում այդ թիվը կազմել է 32 տոկոս, Վրաստանում՝ 17 տոկոս»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան