ՀԱՊԿ անդամ պետությունները պետք է հաշվի նստեն Հայաստանի դիրքորոշման հետ. Կորյուն Նահապետյան
«Մեր գործընկերները, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ պետությունները պետք է հաշվի նստեն Հայաստանի դիրքորոշման հետ: Իսկ մեր դիրքորոշումն է՝ Հայաստանը Արցախի հանրապետության անկախության ու անվտանգության երաշխավորն է», -այսօր ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի համատեղ նիստի ընդիմիջման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը:
Լրագրողը հետաքրքրվեց, թե ռուսները պարտավորվե՞լ են հաշվի առնել, որ Արցախի անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է, Նահապետյանը արձագանքեց. «Որևէ նման պարտավորության մասին այս պահին չենք կարող խոսել, որովհետև չի բարձրաձայնվել, չի հայտարարվել, որ նրանք ունեն համանման պարտավորություն: Բայց մենք ասում ենք, որ մենք Արցախի հանրապետության անկախության ու անվտանգության երաշխավորն ենք»:
Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի ու այդ երևույթը քննադատող հայտարարություններ, Նահապետյանի փոխանցմամբ, Հայաստանի բարձրագույն քաղաքական ղեկավարությունն ու քաղաքական գործիչները տարբեր ամբիոններից բարձրաձայնել են:
«Սպառազինության կուտակումը առաջ է բերելու նաև ռազմական հավասարակշռության խախտում, իսկ թեկուզ աննշան խախտումը հղի է ծանր ու անկանխատեսելի հետևանքներով», -ասաց Նահապետյանը:
Նա չմանրամասնեց, թե ինչ քննարկումներ են տեղի ունեցել փակ դռների հետևում և տեղեկացրեց, որ համատեղ նիստի արդյունքներով կլինի հայտարարություն մամուլի համար:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ պաշտոնյաների անհեռատես հայտարարությունները բացասական արձագանք են ստացել ՀՀ-ում. պատգամավոր
- ԱԺ պատգամավորը ռուս գործընկերներին ասել է, որ ադրբեջանցիների վայրագությունները չեն տարբերվել ԻՊ ահաբեկիչների գործելակերպից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին