Դիլիջանում կառուցվող գերճոխ ուսումնական կենտրոնին դեռ երկար ժամանակ են գումարներ հատկացվելու. ՀԺ
ՀՀ պետեկամուտների կոմիտեի՝ Դիլիջանում կառուցվող գերճոխ ուսումնական կենտրոնի շինարարության համար դեռ երկար ժամանակ գումարներ են հատկացվելու: «Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ այս է վկայում ՀՀ կառավարության պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվությունը:
«Մեկ անձից» կատարվող գնումների վերաբերյալ ցանկի համաձայն այս տարվա մարտի 10-ին ՀՀ ֆինանսների նախարարությունը պայմանագիր է կնքել «Զաարտ» արվեստանոցի հետ, ըստ որի՝ վերջինս պետք է նախագծային աշխատանքներ կատարի ուսումնական կենտրոնի լրացուցիչ շինարարություն անելու համար: Պայմանագրի արժեքը 8.7 միլիոն դրամ է: Կարելի է պատկերացնել, թե այդ նախագծերով իրականացվելիք աշխատանքների ծավալը որքան կկազմի»,-գրել է թերթը՝ նշելով, որ այս պայմանագիրը կնքվել է այն ժամանակ, երբ այդ օբյեկտի շինարարությունը նախաձեռնած Գագիկ Խաչատրյանը այլևս ՊԵԿ-ի ղեկավար չէր: Մարտի 3-ից ՊԵԿ նախագահն էր արդեն Հովիկ Հովսեփյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին