Թիվ 4/20 տեղամասային հանձնաժողովի նախագահը կեղծել է հանրաքվեի քվեարկության արդյունքները. ՀՔԾ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի թիվ 4/20 տեղամասային հանձնաժողովի նախագահ Ն. Մ.-ն կեղծել է հիշյալ տեղամասի քվեարկության արդյունքները: Այդ մասին տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, պարզվել է, որ Ն. Մ.-ն 2015թ. դեկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը տեղամասում ձայներն ակնհայտ սխալ հաշվելու, քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված ընտրական փաստաթղթերն ու արձանագրություններն ակնհայտ սխալ տվյալներով հաստատելու, ինչպես նաև մարման ենթակա քվեաթերթիկների հաշվին «Այո» քվեաթերթիկներն ավելացնելու եղանակով կեղծել է հանրաքվեի թիվ 4/20 տեղամասի քվեարկության արդյունքները և կազմված արձանագրության երկու օրինակներն ու գրանցամատյանը հանձնել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
4/20 տեղամասային հանձնաժողովի նախագահին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով:
Նաև տեղեկացնում են, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Հանրաքվեի գործընթացների հետ կապված խախտումների փաստերով 2016 թվականի ապրիլի 15-ի դրությամբ հարուցվել և քննվել են 40 քրեական գործեր, որոնցից 13-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 16 քրեական գործ կարճվել է, 2 քրեական գործ կասեցվել է, 4 քրեական գործ ուղարկվել է ըստ քննչական ենթակայության, իսկ 5 քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին