Հալեպի հայկական վարժարաններն այսօր չեն աշխատի
Հալեպում գործող հայկական հիմնական դպրոցները՝ Ազգային Սահակյան-Զավարյան վարժարան, Ազգային Հայկազյան- Գյուլպենկյան միացյալ վարժարան և Ազգային Քարեն Եփփե ճեմարան, այսօր անվտանգության նկատառումներից ելնելով, փակ կլինեն: Այս մասին գրում է «Արևելք»-ը:
Նախնական տեղեկություններով, վարժարանները կվերաբացվեն առաջիկա շաբաթ:
Հիշեցնենք, որ երեկ Հալեպում իրավիճակը լարված է եղել, տարբեր շրջաններ, հատկապես այն շրջանները, որտեղ գտնվել են այս վարժարանները, հրթիռակոծության են ենթարկվել, խուճապ է առաջացել:
Հրթիռակոծությունների հետևանքով գրանցվել են տասնյակ վիրավորներ, որոնց մեջ, ըստ աղբյուրի, հայեր չկան:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան