Հառիճում Նազարբաևի փողոցը կանվանափոխվի
Շիրակի մարզի Հառիճ գյուղի ավագանու բոլոր անդամները երեկ երեկոյան գրավոր համաձայնություն են տվել Նազարբաևի անունը կրող փողոցի անունը փոխելու վերաբերյալ: Այս մասին Panorama.am-ին հայտնեց համայնքի ղեկավար Ռոլանդ Նազարեթյանը:
«Այժմ բոլոր ցուցանակները հանված են»,-ասաց գյուղապետը:
Նրա խոսքով, ավագանու անդամները կողմ են, որ փողոցն անվանվի Արցախ, սակայն Հառիճավանքի հոգևորականներն էլ առաջարկում են այն անվանել Գրիգոր Լուսավորիչ:
«Ավագանու առաջիկա նիստում կքննարկվի փողոցի նոր անվան հարցը և կհաստատի»,-ասաց Նազարեթյանը:
Հիշեցնենք, որ երեկ Panorama.am-ն անդրադարձել էր այս հարցին: Համայնքի ղեկավարն ասել էր, որ մոտ մեկ տարի առաջ, երբ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դեմ էր արահայտվել Հայաստանը ԵՏՄ կազմում ընդգրկվելուն, ինքը ցանկություն էր հայտնել պոկել ցուցանակարներն ու վերանվանել փողոցը: Սակայն, ինչպես ինքն է ասում, վերևներից թույլ չեն տվել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին