Վիրավոր զինվորների թիվը ներկայումս 125-ն է. Հարություն Գալստյան
Ապրիլի սկզբին ադրբեջանական զինուժի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով վիրավորվածների թիվը 125 է: Այսօր Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՊՆ զինված ուժերի ռազմաբժշկության վարչության պետի տեղակալ Հարություն Գալստյանը:
«Վիրավորների մոտ առկա է առողջության դրական տեղաշարժ: Այս ընթացքում 3 զինծառայող արդեն դուրս է գրվել, մի քանիսն էլ պատրաստվում են դուրս գրման»,- նշեց նա:
ՊՆ զինված ուժերի ռազմաբժշկության վարչության պետի խոսքերով՝ վիրավորումների գերակշիռ մասի մոտ առկա է բեկորային վնասվածքներ:
Գալստյանը հայտնեց նաև, եթե անհրաժեշտ լինի վիրավորներին տեղափոխել արտերկիր` բուժման, ապա ՊՆ-ն կտրամադրի ֆինանսավորումը և կկազմակերպի տեղափոխությունը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում վիրավորված երեխաներն արդեն ինքնուրույն նստում են, քայլակի օգնությամբ էլ փորձում քայլել
- Այրվածքաբանության կենտրոնում բուժվող զինծառայողների վիճակում դրական տեղաշարժ կա. ՀՀ ԱՆ
- Արմեն Մուրադյանը բժիշկների հետ քննարկել է ծանր վիրավորների բուժման ընթացքը
- Հոսպիտալում գտնվող 39 զինծառայողներից 3-ի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
- Կենտրոնական զինվորական հոսպիտալում բուժվող 38 տուժածներից ծայրահեղ ծանր է մնում 2-ի վիճակը
- Վիրավոր զինծառայողների թիվն այսօրվա դրությամբ կազմում է 121, որից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին