Հարություն Խաչատրյանի ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայանալու է Շվեյցարիայում
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի նոր ֆիլմի՝ «Փակուղի» («Deadlock») համաշխարհային պրեմիերան կայանալու է Շվեյացարիայում՝ Նյոն քաղաքի «Vision du Reel» ﬕջազգային կինոփառատոնի շրջանակում: Այս մասին տեղեկանում են կինոռեժսիորի ֆեյսբուքայն էջից:
Ֆիլմը ցուցադրվելու է ապրիլի 19-ին և 20-ին: Փառատոնը մեկնարկում է այսօր, կշարունակվի մինչև ապրիլի 23-ը:
«Ես սիրում եմ այս փառատոնը: Այն, իսկապես, յուրահատուկ է ինձ համար: Իմ առաջին մրցանակը`«Կոնդ» ֆիլﬕ համար ստացել եմ այս փառատոնում»,-գրել է Հ. Խաչատրյանը:
«Կոնդ» ֆիլմը 1988 թ-ին փառատոնում արժանացել էր ժյուրի հատուկ հիշատակմանը, իսկ «Սպիտակ քաղաք» ֆիլմը 1989թ-ին արժանացել էր «Արծաթե սեստերցի» հեղինակավոր մրցանակին:
«Vision du Reel»-ը վավերագրական կինոյի համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակավոր փառատոներից մեկն է, որը հիմնադրվել է 1969 թվականին: Փառատոնը նպատակ ունի իր հիմնական և արտամրցութային ծրագրերում ընդգրկել հեղինակային վավերագրական կինոյի նմուշներ և խթանել դրանց տարածմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին