Հաքերները փորձել են խոչընդոտել Պուտինի ուղիղ կապը
Հաքերները փորձել են խանգարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ժողովրդի հետ ուղիղ կապը անցկացնելու համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը:
«Հաքերները ակտիվորեն փորձել են կոտրել տեսազանգերի հավելվածը, բայց չի ստացվել: Միաժամանակ, «Ուղիղ կապի» ընթացքում հարձակումներ են կատարվել հաղորդման կայքէջի վրա. մի անգամ կարճ ժամանակով նույնիսկ հաջողվել է կոտրել կայքը, բայց կարճ ժամանակում վերականգնվել է», -ասել է Պեսկովը:
Պուտինի «Ուղիղ կապը», որի ժամանակ բնակչությունը հարցեր է ուղղել ՌԴ նախագահին, տեղի է ունեցել ապրիլի 14-ին և տևել է 3 ժամ 40 րոպե: Ընդունվել է 3 մլն հարց, որից Պուտինը պատասխանել է 80-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին