Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն այս տարի անցկացվում է «Սպորտի ժառանգությունը» խորագրի ներքո
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր, որը հնարավորություն է ընձեռում մեծացնելու հասարակության տեղեկացվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանության ու պաշտպանության գործում: Յուրաքանչյուր տարի ԻԿՕՄՕՍ-ի կողմից առաջադրվում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա, ինչը հնարավոր է դարձնում շեշտել համաշխարհային ժառանգության բազմազանությունը:
Մշակույթի նախարարության լրատվական ծատայությունից հայտնում են, որ 2016 թվականին ժառանգության պահապաններին առաջարկվել է հանդես գալ մշակութային ժառանգությանը նվիրված նախաձեռնություններով` «Սպորտի ժառանգությունը» խորագրի ներքո: Օրվա միջոցառումները նվիրելով սպորտի ժառանգությանը` ԻԿՕՄՕՍ-ը նպատակ ունի շեշտել սպորտի դերը մարդկային կյանքի բարելավման գործում, ներկայացնել դրա դրսևորումները պատմամշա-կութային ժառանգության մեջ ու նպաստել հանրահռչակմանը:
Հնագույն ժամանակներից հայ ժողովրդի կենցաղում արմատավորված բազմաթիվ տոնախմբությունների ժամանակ կազմակերպվել են նաև խաղեր և մարզական մրցումներ՝ ըմբշամարտի, բռնցքա¬մարտի, մականախաղի, վազքի, նիզականետության, նետաձգության, ձիավարության և այլ մարզաձևերից, որոնք արտացոլվել են նաև նյութական և ոչ նյութական ժառանգության մեջ (հուշարձաններ, նկարներ, մանրանկարչություն և այլն):
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը, համագործակցելով ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի, տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների, ինչպես նաև ՀՀ մարզպետարանների, քաղաքային և գյուղական համայնքների, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի և ոլորտի շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ` ՀՀ մարզերում և Երևանում համատեղ կազմակերպել է օրվա խորհրդին համահունչ միջոցառումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին