Մոսկվայում նեղ կազմով կայացած հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանը կոշտ ելույթ է ունեցել. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ մոսկովյան գագաթնաժողովում եղել են նեղ և ընդլայնված կազմով հանդիպումներ: Հովիկ Աբրահամյանն իր կոշտ ելույթն արտասանել է նեղ կազմով հանդիպման ժամանակ:
«ՌԴ վարչապետը նիստը բացելիս ասել է` ԵԱՏՄ որոշ գործընկերներ խախտում են պայմանավորվածությունները՝ նկատի ունենալով Ղազախստանին, և տեղյակ է պահել, որ հաջորդ նիստը կկայանա մայիսին` Երևանում: Հովիկ Աբրահամյանն էլ է խոսել Ղազախստանի «խախտված» պահվածքի մասին, որ բացարձակ հիմնավորված չէր նիստը տեղափոխելը, խոսել է նաև Ադրբեջանին տրամադրվող զենքի մասին: Ի դեպ, մոսկովյան այցի միակ «խերը» հայկական կողմի համար եղել է այն, որ կոնկրետացվել է 200 միլիոն դոլարի վարկի-զենքի արագ մատակարարման հարցը»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին