Յուրգեն Կլոպ. «Գլխավորը բնավորությունն էր, բայց թիմը նույնիսկ ավելին արեց»
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դորտմունդյան «Բորուսիայի» նկատմամբ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում տոնած հաղթանակից (4:3) հետո շեշտել է, որ դժվար է հավատալ վերջնական արդյունքին: Հիշեցնենք, որ հանդիպման ընթացքում դորտմունդցիները հաշվի մեջ առջևում էին 2 գնդակի առավելությամբ:
«Դա բացատրելը դժվար է,- Կլոպի խոսքերը մեջբերել է BBC-ն:- Հիանալի երեկո էր «Անֆիլդում»: Եթե անկեղծ, սա տարօրինակ խաղ էր: Երբ խաղադաշտ մտցրեցինք Դանիել Սթարիջին ու Ջո Ալլենին, խնդիրը մեկն էր՝ բնավորություն դրսևորել: Միևնույն էր, որ կարող ենք պարտվել, գլխավորը բնավորությունն էր, և թիմը նույնիսկ ավելին արեց: Սա եվրոպական ֆուտբոլն է իր ողջ գեղեցկությամբ: Ծանր է հավատալ կատարվածին, և ես շնորհավորում եմ տղաներին: Նայելով այս հանդիպումը՝ «Լիվերպուլի» ու «Բորուսիայի» բոլոր երկրպագուները կասեն. «Այո, ֆուտբոլը գերազանց խաղ է»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին