Ուկրաինայից պահանջել են «Եվրատեսիլ»-ի ժամանակ խուսափել քաղաքական հայտարարություններից
«Եվրատեսիլ-2016» երաժշտական միջազգային մրցույթի կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միությունը Ուկրաինայից պահանջել է ձեռնպահ մնալ քաղաքական հայտարարություններից մրցույթից առաջ և մրցույթի օրերին: Այս մասին գրում է Ռիա Նովոստին:
«Մենք խնդրել ենք ուկրաինական հեռարձակողին, որպեսզի ոչ մի քաղաքական հայտարարութուն չարվի «Եվրատեսիլ» մրցույթի ընթացքում կամ նախքան մրցույթը: Մենք հետևելու ենք, որպեսզի մրցույթը գտնվի քաղաքականությունից դուրս: Սա «Եվրատեսիլ» մրցույթի կանոնն է ու նպատակը»,- ասել է մրցույթի գործադիր կառավարիչ Իյոն Ուլա Սանդը:
Ուկրաինայի ներկայացուցիչ 32-ամյա երգչուհի Սուսանա Ջամալադինովան՝ Ջամալան, հանդես է գալու «1944» երգով, որը Ստալինի ժամանակ Ղրիմի թաթարների արտաքսման մասին է:
Նշենք, որ ավելի վաղ Եվրոպական հեռարձակողների միությունը հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն՝ երգի անվանումն ու տեքստը քաղաքական հայտարարություններ չեն պարունակում և չեն խախտում մրցույթի կանոնները:
«Երգը վերաբերում է պատմական իրադարձությանը, որը չի քննարվում և իրականում տեղի է ունեցել Ստալինի ժամանակ: Այնպես որ, այդ իմաստով այն քաղաքական չէ»,- ասել է մրցույթի ղեկավարը:
«Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին և 14-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Այս տարի «Եվրատեսիլ»-ին կմասնակցեն 43 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է Come together (Միավորվենք):
Հայաստանը մրցույթում ներկայացնելու է Իվետա Մուկուչյանը «LoveWave» երգով:
Հարակից հրապարակումներ`
- «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները ուկրաինացի երգչուհու երգում քաղաքական ենթատեսքստ չեն գտել
- Ուկրաինացի երգչուհու երգի տեքստը կստուգեն «Եվրատեսիլ»-ին համապատասխանության մասով
- Ուկրաինան «Եվրատեսիլ»-ում ներկայացնելու է Ջամալան` ղրիմի թաթարների մասին երգով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին