Չեմպիոնների լիգա. «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ», «Ատլետիկո»-«Բավարիա»
Այսօր կայացել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի վիճակահանությունը: Անգլիական «Մանչեսթեր Սիթին» այս փուլում կխաղա իսպանական «Ռեալի» հետ, իսկ մադրիդյան «Ատլետիկոյի» մրցակիցը մյունխենյան «Բավարիան» է:
«Մանչեսթեր Սիթին» ու «Ատլետիկոն» առաջին խաղում հյուրընկալողի դերում կլինեն: Այդ հանդիպումները կկայանան ապրիլի 26-27-ին, իսկ պատասխան խաղերը մայիսի 4-5-ին:
«Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» զույգի հաղթողը կլինի Չեմպիոնների լիգայի եզրափակչի անվանական դաշտի տերը: Վճռորոշ այդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 28-ին, Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին