Պետք է լինի ընդհանուր տնտեսական ծրագիր, որի հենքի վրա էլ զարգանա ռազմական արդյունաբերությունը. Ռադիկ Մարտիրոսյան
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն այսօր գործադիրի նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցին, արդյոք այս օրերին բանակում կիրառվում են այնպիսի գիտական մշակումներ, որոնք ներկայացվել են ԳԱԱ-ի կողմից, նշեց, որ հնարավորությունների սահմաններում գիտական մշակումները, որոնք որ կարող էին կիրառվել, կիրառվում էին:
Դիտարկմանը, թե օրինակ ինչ միջոցներ են կիրառվել, ԳԱԱ նախագահը նշեց՝ կա միջոց, որը երկու, երեք կամ չորս կիլոմետր հեռավորության վրա կարող է գրանցել ցանկացած շարժում:
«Բանակում կիրառվող զենքերը մեկ կամ երկու տարում չեն ստեղծվում: Բանակում կիրառելու գյուտերը պահանջում են մեծ տեխնիկական մշակումներ», - ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:
Նրա խոսքերով, կա կառավարության որոշում՝ ստեղծել ռազմաարդյունաբերական համալիր: Ստեղծված է խորհուրդ, որը պետք է ղեկավարի վարչապետը, հետո խորհուրդին կից գիտատեխնիկական ենթահանձնաժողովներ են լինելու: Դրանք հիմա ձևավորման փուլում են:
Ըստ Ռադիկ Մարտիրոսյանի՝ պետք է լինի ընդհանուր տնտեսական ծրագիր, որի հենքի վրա կարող է զարգանալ ռազմական արդյունաբերությունը: «Այնպես չէ, որ եկանք նստեցինք մի անապատում և սկսեցինք ռազմական արդյունաբերություն ստեղծել»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին