Ո՞վ ա իրավունք տվել զինվորի փողը բերես, ընտրակաշառք բաժանես. Սասուն Միքայելյան
Ապրիլի 17-ին Հրազդանում կայանալիք քաղաքապետի ընտրություններում թեկնածուներից Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբը հայտարարել էր, որ Հանրապետական թեկնածու Արամ Դանիելյանի շտաբը ընտրակաշառք է բաժանում ժողովրդին ու այդ մասին փաստեր ներկայացրել իրավապահներին:
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլյան զինված գործողությունների ժամանակ սահման բարձրացած թեկնածու Սասուն Միքայելյանը երեկ վերադարձել է Հրազդան ու հանդիպել ժողովրդի հետ:
Նա Հրազդանի կենտրոնական հրապարակում հանդիպման ժամանակ անդրադարձել է ընտրակաշառք բաժանելու փաստին ու հայտարարել.
«Երբ հայ զինվորի մայրը, ծնողը մեռելների մեջ իր բալին ա փնտրում, իսկ ստեղ էդ զինվորի մորը ուզում են գնեն, խաղում են նրա ինքնասիրության հետ: Ո՞վ ա է իրավունք տվել էս շենքի աշխատողներին (նկատի ունի քաղաքապետարանը), որ հավատը սպանեն, հատկապես էսօր, որ էս օրհասական պահին որոշվում ա էս ազգի բախտն ու ճակատագիրը, ո՞վ ա իրավունք տվել:
Ես ուզում եմ դիմել ՀՀ իշխանությանը՝ ո՞վ ա իրավունք տվել սրանց, որ էս վիճակում, որ ֆրոնտում ոչ մի բան համարյա չկա, որ 200 հազար դոլարներով բերի կաշառք բաժանի ժողովրդին, որ մեքենա չկա զինվորն էթա դիրքեր, ո՞վ ա իրավունք տվել իրանց: Ո՞վ ա նրանց իրավունք տվել, որ նման քայլի են դիմում:
Ո՞վ ա իրանց հնարավորություն տվել, որ կաշառք ա բաժանում: Դու ոչ մի բարոյական իրավունք չունես, էսօրվա առաջին գծում մարտնչող զինվորի ազատամարտիկի ծնողի, հոր, պապու իրավունքի պատվի արժանապատվության հետ խաղաս: Դու ի՞նչ իրավունք ունես իմ ժողովորդին, առնես, շեղես»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին