Այսօր էլ շարունակվում են «պատմությունը խմբագրելու» փորձերը. Սերգեյ Միրոնով
Մոսկվայում տեղի ունեցած «Հիշում եմ և պահանջում ոգեկոչման երեկոյի կազմակերպող, «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանին և երեկոյի մասնակիցներին ուղերձ է հղել ՌԴ Պետական Դումայի «Սպրավեդլիվայա Ռոսսիյա» խմբակցության ղեկավար, համանուն կուսակցության նախագահ Սերգեյ Միրոնովը: Այն երեկոյում հրապարակել է Պետական Դումայի «Սպրավեդլիվայա Ռոսսիյա» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Տարնովսկին:
«Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունից ներկայացնում են Միրոնովի ուղերձը, որում ասված է.
«Օսմանյան կայսրությունում Հայերի ցեղասպանության 101-րդ տարելիցը ողբերգական և հիշատակի տարեթիվ է ոչ միայն հայերի, այլ ողջ աշխարհի ժողովուրդների համար: 1915-22 թթ. ընթացքում հայ բանակչության զանգվածային ոչնչացումը մարդկության հավաքական հիշողությունում մշտապես կմնա իբրև քսաներորդ դարի խոշոր ողբերգություններից մեկը: Քաղաքացիական բնակչության տեղահանման և ուղղակի ֆիզիկական ոչնչացման` Օսմանյան կայսրության նպատակաուղղված քաղաքականությունը հանգեցրեց ավելի քան մեկ ու կես միլիոն հայերի զոհվելուն:
Հայերի ցեղասպանության ճանաչման կամ չճանաչման հարցը միայն պատմությանը վերաբերող հարց չէ: Այն խղճի և բարոյականության հարց է: Այն անմարդկային ողբերգության նկատմամբ վերաբերմունքի հարց է, որը չի կարելի մոռանալ: Բայց այսօր էլ շարունակվում են «պատմությունը խմբագրելու» փորձերը: Նրանց գործողությունները, ովքեր փորձում են հիշողությունից ջնջել կամ ձևախեղել քսաներորդ դարի սկզբի ողբերգական իրադարձությունների իմաստը, ոչ միայն անբարո են, այլ նաև հանցավոր: Հայերի ցեղասպանության ժխտումը պղծում է զոհվածների հիշատակը և հանդիսանում է թուրքական կառավարության քաղաքականության ուղիղ շարունակությունը: Մենք համարում ենք, որ անմարդկային ողբերգության հիշատակը պետք է պաշտպանվի օրենքով:
«Հիշում ենք և պահանջում»:
«Արդար Ռուսաստան» կուսակցությունը պնդելու է Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայում 1915-22 թթ. Հայերի ցեղասպանության հրապարակային կեղծումը և ժխտումը Ռուսաստանում քրեորեն պատժելու համար: Դա հայերի ցեղասպանության պատմական փաստերը կեղծելու դեմ պայքարում լուրջ և պատասխանատու քայլ կլինի:
Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր այսօր կենդանի են պահում այն ողբերգական օրերի հիշատակը: Կենդանի են պահում, որ նման ողբերգությունները այլևս երբեք չկրկնվեն: Թող ողբի արցունքները և հիշատակի խոսքերը խաղաղության, ժողովուրդների և կառավարությունների պատմական պատասխանատվության, ողջամտության և արդարության երաշխիք դառան»:
Հարակից հրապարակումներ`
- Այսօր մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նման ողբերգությունները այլևս երբեք չկրկնվեն. Նարիշկին
- Դադարեցնել զենքի մատակարարումը Ադրբեջանին և ԼՂՀ-ն վերադարձնել բանակցությունների սեղանին. Յուրի Նավոյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին