Այսօր մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նման ողբերգությունները այլևս երբեք չկրկնվեն. Նարիշկին
Մոսկվայում ապրիլի 13-ին տեղի ունեցած «Հիշում եմ և պահանջում» ոգեկոչման երեկոյի կազմակերպիչներին և մասնակիցներին ողջույնի ուղերձ է հղել ՌԴ Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, որը երեկոյում հրապարակել է Պետական Դումայի «Եդինայա Ռոսսիյա» խմբակցության պատգամավոր Բորիս Ռեզնիկը: Այս մասին հայտնում են «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունից:
Ուղերձում ասված է.
«Ողջունում եմ «Հիշում եմ և պահանջում» երեկոյի կազմակերպիչներին և մասնակիցներին:
Հատկանշական է, որ երեկոն Մոսկվայում համախմբել է Ռուսաստանի հասարակական և քաղաքական կազմակերպությունների, ազգային համայնքների ներկայացուցիչներին` աջակցելու այն ջանքերին, որոնք ուղղված են ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը, ինչպես նաև այդ միջազգային հանցագործության կրկնման կանխարգելմանը:
Քսաներորդ դարի սկզբին հայ ժողովուրդը ապրեց առաջին ցեղասպանության ողբերգությունը, որը խլեց մեկ ու կես միլիոն անմեղ մարդկանց կյանքը և զգալի հարված հասցրեց հայ ժողովրդի հոգևոր և նյութական մշակույթին:
Դեռևս 1915 թվականին Ռուսաստանի նախաձեռնությամբ եվրոպական տերությունները Օսմանյան կայսրության կողմից Արևմտյան Հայաստանում իրականացրած ցեղասպանությունը որակեցին իբրև «հանցագործություն մարդկության դեմ»:
Մեր օրերում Հայերի ցեղասպանությունը դատապարտվել է շատ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից: Այսօր մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նման ողբերգությունները այլևս երբեք չկրկնվեն»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին