Մայր թատրոնում սկսվել են մոնտաժման աշխատանքները
Այս տարվա առաջին եռամսյակում Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ավարտվել են ապամոնտաժման աշխատանքները: Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ արդեն իսկ մեկնարկել են մոնտաժման աշխատանքները. փոփոխվում են բեմական մեխանիզմները, հեռարձակման համար կատարվում են լարանցման աշխատանքներ, տեղադրվում են լուսաձայնային մեխանիզմները, իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ մանրահատակի տեղադրման նպատակով:
Նշենք, որ թատրոնում վերանորոգման աշխատանքները սկսվել են 2015-ի հոկտեմբերից:
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի վերազինման ծրագրի շրջանակում (տեխնիկական, ձայնային և լուսային վերազինում) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և «Վագներ-Բիրո Ավստրիա ստեյջ սիսթեմս ԷյՋի», «Զալցբրեններ Ստեյջթեք աուդիո վիդեո մեդիասիսթեմս Ջիէմբիեյջ», «Էլեկտրոնիկ Թիեթր քոնթրոլս Ջիէմբիեյջ» և «Արթսթեք» ընկերությունների կոնսորցիումի միջև 2014 թվականին կնքված պայմանագրի համաձայն` 2016 թվականի առաջին եռամսյակում մատակարարվել է 3233780 եվրոյի մեխանիկական սարքավորումներ:
Հիշեցնենք, որ մշակույթի նախարարություն և կոնսորցիումի միջ կնքվել էր 7 մլն եվրոյի ապրանքի և ծառայության մատուցման պայմանագիր 23 տարի մարման ժամկետով:
Հարակից հրապարակումներ`
- Մայր թատրոնի վերանորոգված բեմում ներկայացվելու է «Պեպո»-ն
- Վերանորոգումից հետո կունենանք մայր թատրոնին հարիր բեմահարթակ. Ա. Էլբակյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին