Պրոբացիայի ծառայության ամբողջական ներդրման դեպքում 1-3 միլիարդ դրամով ծախսերը կնվազեն. Քրմոյան
«Պրոբացիայի մասին», «Պրոբացիայի պետական ծառայության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերն ԱԺ առաջին ընթերցմամբ ընդունվել են, ըստ այդմ՝ բավականաչափ փոփոխություններ են կատարվել ՝ խմբագրական, ծառայությունների ծավալի, իրականացման կարգի հետ կապված: «Պրոբացիայի մասին», «Պրոբացիայի պետական ծառայության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի հանրային քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:
Ըստ նրա, փոփոխությունների մեծ մասը կապված են քրեական և քրեադատավարական օրենսդրությանը համահունչ դարձնելու հետ:
«Այնուհանդերձ, կոնցեպտուալ հարցերը մնացել են նույնը՝ ներդնել վերականգնողական արդարադատության համակարգ, նվազեցնել բանտերի գերբեռնվածությունը, ապահովել մարդկանց իրավունքները՝ և հանցագործություն կատարած, և հանցագործության հետևանքով տուժած, հաշվի առնել նրանց շահերը, համապատասխան մեխանիզմներ ներդնել՝ համահունչ եվրոպականին»,- ասաց Ս.Քրմոյանը:
Արդարադատության փոխնախարարի խոսքով, պրոբացիայի ծառայությունն իրականացնելու է տնային կալանքը, վարչական հսկողությունը: Նա նշեց, որ պրոբացիայի ծառայությունը կարող է ապահովել նաև այլ այլընտրանքային խափանման միջոցների կատարումը, որոնք նախատեսվեն քրեական դատավարության օրենսգրքով: Ս.Քրմոյանը հավելեց, որ դեռևս քրեական դատավարության օրենքը մշակող աշխատանքայն խումբը վերջնականապես չի կողմնորոշվել, թե էլ ինչ այլընտրանքային միջոցներ են իրականացնելու պրոբացիայի ծառայությունը:
Նա տեղեկացրեց, որ նախագահի կարգադրությանը համահունչ՝ փոխել են նաև խորրդատվական զեկույցների տրամադրման դեպքերն ու կարգը: Ս. Քրմոյանի խոսքով, ծառայության ամբողջական ներդրման դեպքում 1-3 միլիարդ դրամով կարող են նվազեցնել քրեակատարողական ոլորտում ծախսերը՝ կապված պրոբացիայի շահառուների թվից, քրեակատարողական հիմնարկների բեռնվածության նվազումից:
«Առաջին մեկ, երկու տարվա ընթացքում միգուցե շատ տեսանելի չլինի ֆինանսական օգուտները, քանի որ այս փաթեթը ենթադրում է նաև քրեական և քրեադատվարության օրենսդրության ընդունում, որպեսզի գործեն ազատության հետ չկապված նոր խափանման միջոցները»,- ասաց Ս.Քրմոյանը:
Հարակից հրապարակումներ`
- Պրոբացիայի ծառայությունը ﬕ քանի կարևոր ֆունկցիաներ իրականացնելուց զատ, ունի մի շատ կարևոր գործառույթ. Ա.Հովհաննիսյան
- Կառավարությունը հավանություն է տվել ««Պրոբացիայի մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթին
- Մեր առաջնահերթություններից մեկը պրոբացիայի ծառայության ներդրումն է 2016-ին. Արփինե Հովհաննիսյան
- Դատապարտյալին կհսկեն նաև GPS-ով. Պրոբացիոն ծառայության մասին
- Եվրոպացի փորձագետ. Նախ պետք է լինի իրավախախտի կարիքների գնահատում
- Թե ինչքանով արդյունավետ կգործի պրոբացիայի ծառայությունը ՀՀ-ում՝ կախված է շահագրգիռ մարմիններից. փորձագետ (տեսանյութ)
- Լ.Ավետիսյան. Հույս ունենք նորաստեղծ պրոբացիայի ծառայությանը դատարաններն ավելի շատ կվստահեն (տեսանյութ)
- Միջազգային փորձագետ. Բանտ ուղարկելը հարցի լուծում չէ (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան